ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՌԴ ԿԳ նախարարության և Յ. Գագարինի անվան Սարատովի պետական տեխնիկական համալսարանի կողմից Գագարինյան միջազգային 5-րդ փառատոնի «Գագարինյան համաստեղություն» մրցույթին մասնակցության համար պատվոգրի են արժանացել Գուգարքի հիմնական դպրոցի աշակերտ Գրիշա Կամբուլյանը, և մրցույթին աշակերտին պատրաստելու համար՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի Աննա Մելսիկի Կոստանդյանը:
Շնորհավորում ենք և մաղթում նորանոր ձեռքբերումներ միջազգային այլ հարթակներում:

ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և ԱՀ հանրակրթական դպրոցների
1-3-րդ և 4-7-րդ դասարանների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման մարզային փուլում առաջին պատվավոր տեղը գրավելու համար Գուգարքի հիմնական դպրոցի թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և առաջին տեղի գավաթներով: